Թուրքական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայց է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 1 միլիոն թուրքական լիրա բարոյական վնասի փոխհատուցման պահանջով:
Պատճառը Քեմալի պատկերները տեղադրելը և Էրդողանի կողմից նախընտրական քարոզարշավում դրանք օգտագործելն է:
«Քըլըչդարօղլուի ցուցումով դատարան հայց է ներկայացվել Էրդողանի դեմ՝ իր նախընտրական արշավում մոնտաժված և կեղծ տեսանյութ օգտագործելու համար։ Գումարը կուղղվի ահաբեկչության դեմ պայքարում զոհված մեր քաղաքացիների երեխաների կրթությանը»,-ասել է Քըլըչդարօղլուի փաստաբանը:
Հիշեցնենք՝ Էրդողանը և Քըլըչդարօղլուն նախագահի պաշտոնի համար կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի կունենա մայիսի 28-ին:
Մայիսի 14-ին կայացած առաջին ընտրություններում նրանցից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, որոնք անհրաժեշտ էին հաղթելու համար: