«Ամենևին պատահական չէ, որ կոռուպցիոն հանցագործությունների պալատի քննարկման ժամանակ մեր ընդդիմությունը հերթական դիվահար նոպայի մեջ հայտնվեց»,- այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար
Հայկ Կոնջորյանը:
Նա իրենց զորակցությունը հայտնեց դատական իշխանությանը. «Այն, ինչ կատարվեց այստեղ, դատական իշխանության նկատմամբ ճնշման հերթական ակնհայտ և եղկելի դրսևորումն էր: Բանն այն է, որ այսօրվա թեկնածուների մեջ է նաև մի թեկնածու, որը ժամանակին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել, և ընդդիմության պարտիզանական պահվածքը կապված էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորման գործի շուրջ»:
Անդրադառնալով այսօրվա միջադեպի մանրամասներին՝ Հայկ Կոնջորյանն ասաց. «Կարո՞ղ է դուելի էիք դուրս եկել, որ ուզում էիք, որ դատավորը ձեր աչքերին նայեր»: