«Մեր ազգային անվտանգության խնդիրն է պարզել, թե ինչ կենտրոնից են ուղղորդվում ընդդիմության նարատիվները». Վաղարշակ Հակոբյան

Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ այլ գործընկերներ փորձում էին այստեղ սադրանք հրահրել: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը և հավելեց. «Միջադեպ չի եղել բացառապես նրա համար, որ մենք փորձել ենք զսպել իրավիճակը»:

Նրա խոսքով՝ ընդդիմության լեքսիկոնով նարատիվները ինչ-որ կենտրոնից են ուղղորդվում. «Մեր ազգային անվտանգության խնդիրն է պարզել, թե ինչ կենտրոնից են ուղղորդվում, ինչ ուժային տարբեր կենտրոններից են ուղղորդվում, և ինչի հետ են համընկնում»:

Պատգամավորը վստահություն հայտնեց, որ ընդդիմությունը ներկա չի լինելու Կառավարության հետ հարցուպատասխանին. «Որովհետև բովանդակազուրկ արտահայտությունները երբ մտնում են պրակտիկ հարցուպատասխանի դաշտ, զրոյանում են»:

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ