ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ Մոսկվայի մարզում մասնակցում է «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանը», որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
Նա խոսել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի մասին: Միաժամանակ, Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում`Լաչինի միջանցքում, 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմանը` շեշտելով, որ դա 2020 նոյեմբերիի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է, որով Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել ԼՂ բնակչությանը։