«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ ընդդիմությունն այսօր Աժ–ում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության հարցում կառուցողական չէր, քանի որ կենտրոնացել էր իր քաղաքական թիմի առաջնորդի հետ կապված դատական նիստերին։
«Այսինքն՝ ընտրության համար առաջադրված երկու թեկնածուներից մեկը կոնկրետ գործի շրջանակներում ամբաստանյալ Քոչարյանին կալանավորել է, մյուսը՝ կալանքը փոխարինել գրավով։ Մեր ընդդիմադիրները իրենց ողջ քաղաքական, մտավոր, գիտական, վերահսկողական և այլ գործառույթները փորձել է ներդնել մի բանի վրա, որ այն դատավորը վատն է, քնաի որ Քոչարյանին կալանավորել է, մյուսը լավն է, քանի որ Քոչարյանի կալանքը փոխարինել է գրավով։ Սա իրականում այդքան սարսափելի չէր լինի, եթե հարգելի դատավոր պարոն Նիկողոսյանը ուրիշ գործերով տարբեր մարդկանց կալանքի որոշում տված չլիներ։ Կա մարդ, ում չի տվել կալանքի որոշում՝ Ռոբերտ Քոչարյանն է։ Մեր ընդդիմադիրների ողջ աշխարհայացքը գալիս է այն կետին, որ թքած թե ում ինչ է արել այս դատավորը, իրենց առաջնորդին կալանքի որոշումը է փոխել, վերջ, քննարկման ենթակա չէ»,– ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ միայն դատավորների ընտրության այս հարցում չէ, որ ընդդիմադիրները նման վերաբերմունք են ցուցաբերում։ Նման աշխարհընկալումով նրանք երկիր են կառավարել․ «Պարոն Դանիելյանն էլ վստահաբար ուրիշ գործերով ինչ–որ մեկի կալանքի որոշումնն էլ մերժել, բայց թքած էլի էդ որոշման վրա, իրենց առաջնորդին տվել է կալանքի որոշժում, վերջ, չարիք ա այս մարդը, պետք է ոչնչացնել։ Այս ընկալումով երկիր են կառավարել, որ թքած մնացած բոլորի վրա, կարևորը իրենց առաջնորդներն են, թիմակիցները, թիմակիցների որդիներն ու այլք։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դուրս է այս մոտեցումներից ու պատկերացումներից և մենք դիտարկում ենք միայն ՀՀ ժողովրդի ընդհանուր շահի տ»սանկյունը»։
Վերջինիս անդրադարձավ նաև այն տեսանյութին, որը հրապարակել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, որտեղ ԱԺ միջանցքում որոշ լրագրողներ և պատգամավորներ քննարկում էին ԱԺ–ում տեղի ունեցած քաշքշուկի մանրամասները։
«Գեղամ Մանուկյանը ինչո՞ւ է այդքան ջատագով «մետաղաիսկածել» ջարդելու առումով։ Ինձ համար սա շատ տարօրինակ է հաշվի առնելով այն կուսակցությունը, որից սերում է Գեղամ Մանուկյանը ու ժամանակին սերել է Նաիրի Հունանյանը։ Խնդրում եմ Ազգային ժողովի «մետաղաիսկածելներից» ու այլ բաներից պարբերաբար չկախվել»,– ասաց նա։