«Գեղամ Մանուկյանը բարեհաջող ցատկեց մեկի քիթ-բերնին». ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների քննարկումը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱԺ միջանցքում որոշ լրագրողների և պատգամավորների՝ ընդդիմության սադրանքի քննարկմանը:

Հովհաննիսյանը գրել է.

«Հետո կասեն՝ թե բա մենք անկախ լրագրող ենք, մյուսներն էլ կասեն՝ թե բա մենք հայրենասեր և խելոք պատգամավորներ ենք։

Այս միամիտները ուղիղ եթերի առաջ քննարկում են ընդդիմության հրահրած սադրանքը՝ թե ինչպես դաշնակ Գեղամ Մանուկյանին կրկին չհաջողվեց շուռ տալ երկաթ փնտրող սարքը, թե ինչպես չհաջողվեց կռիվ հրահրել դահլիճում։

Հույս ունեմ լրագրողների ազատությամբ և լրատվական դաշտով մտահոգ փորձագետներ և գործիչներ, ինչպես անում են միշտ, այս անգամ էլ կհնչեցնեն իրենց գնահատականը լրագրողական համայնքի այստեսակ հատվածի մասին։

Իսկ ահա քաղաքական գործիչների գնահատականները մենք քաղաքական գործիչներս կտանք»։

Գրառմանը կից, Հովհաննիսյանը նաև տեսանյութ է հրապարակել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ