Հայկ Կոնջորյանն անդրադարձել է քիչ առաջ ԱԺ-ում պատգամավորների միջև տեղի ունեցած քաշքշուկին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է քիչ առաջ ԱԺ-ում պատգամավորների միջև տեղի ունեցած քաշքշուկին:

«Քիչ առաջ՝ ԱԺ նիստի ընթացքում, ընդդիմադիր պատգամավորները փորձեցին ակնհայտորեն սադրել իրավիճակը և բախում հրահրել նիստերի դահլիճում: Բախումը տեղի չունեցավ միայն այն բանի շնորհիվ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ցուցաբերեցին զսպվածություն և լայնախոհություն:

Հիմա ընդմիջման ժամ է: Հուսամ ճաշելուց հետո բոլորի ագրեսիվությունը կանցնի, և մենք քաղաքակիրթ կերպով կշարունակենք դատավորների ընտրությունը»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ-ական Արթուր Սարգսյանի ելույթի ընթացքում Ազգային ժողովում կրքերը բորբոքվեցին։ Սարգսյանն իր ելույթում կոշտ արտահայտություններ էր հնչեցնում, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նրան կոչ արեց կոռեկտ արտահայտվել։

Ելույթի ավարտից հետո Սարգսյանը ԱԺ ամբիոնից դիմեց դատավոր Արմեն Դանիելյանին, որն այդ պահին նույնպես գտնվում էր դահլիճում և ասաց. «Դուք այն դատավորն եք, որն առանց իմ աչքերի մեջ նայելու ինձ կալանավորելու որոշում է կայացրել»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հորդորեց Սարգսյանին չանել նման արտահայտություններ, ինչից հետո իրավիճակը լարվեց։ Ընդդիմադիր և կառավարող ուժի պատգամավորների միջև սկսվեցին փոխադարձ վիրավորանքներ հնչել, որից հետո ԱԺ նախագահը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, և եղավ քաշքշուկ:

Սիմոնյանը խնդրեց հեռացնել դահլիճից Արթուր Սարգսյանին։

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ