Վաղը Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հինգշաբթի այստեղ կլինեն և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը: Մենք ակնկալում ենք, որ շփումներ կլինեն մեր նախագահի հետ, այս շփումների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են: Թե որքանո՞վ արդյունավետ կլինի, ժամանակը ցույց կտա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հավելենք, որ ավելի վաղ Մոսկվայում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։