Որքանով արդյունավետ կլինի Մոսկվայում Փաշինյան-Ալիև հանդիպումը, ժամանակը ցույց կտա․ Պեսկով

Մոսկվան հույս ունի, որ մայիսի 25-ին Ռուսաստանի մայրաքաղաքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը արդյունավետ կլինի։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հինգշաբթի օրը և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը կլինեն այստեղ, մենք ակնկալում ենք, որ մեր նախագահի հետ շփումներ կլինեն։ Նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում այդ շփումների համար, և, իհարկե, կցանկանայինք հուսալ, որ արդյունքներ կլինեն, որքանով դա արդյունավետ կլինի՝ ժամանակը ցույց կտա»,- ասել է Կրեմլի խոսնակը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ