«Հանդիպումները եղել են դրական». Խավիեր Կոլոմինան անդրադարձել է Հայաստան կատարած աշխատանքային այցին

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան կատարած աշխատանքային այցին:

Կոլոմինան Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ կայացած հանդիպումները համարել է դրական։

«Քննարկվել են ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության և տարածաշրջանային անվտանգության դինամիկան բարձրացնելու ուղիները, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը վերջին բանակցություններից հետո»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնականի տեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Հարավային Կովկասի տարածաշրջան այցի շրջանակներում այսօր կժամանի Վրաստան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ