«Երկերեսանիության ցուցադրություն. Դահլիճի այս հատվածում նստածները Մնացական Մարտիրոսյանին երբևէ որևէ պիտակ կպցրե՞լ են՝ մինչև կոնկրետ մի գործ». Վահագն Ալեքսանյան

Այսօր՝ մայիսի 24-ին, Ազգային ժողովում քննարկվում է Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:

Դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին դիմելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարցրեց, թե նույն Մնացական Մարտիրոսյանը որ թվականից է աշխատում դատական համակարգում, ինչին ի պատասխան Արմեն Դանիելյանն ասաց. «Ստույգ տարեթիվը հնչեցնել չեմ կարող, բայց որքան ինձ հայտնի է՝ ինձնից ավելի առաջ մեծ ժամանակահատվածում է աշխատել»:

Արձագանքելով՝ Վահագն Ալեքսանյանն ասաց. «Ինտերնետում տեղեկություն գտա, որ 1986 թվականից, եթե ճիշտ եմ հիշում, դատախազի տեղակալ է եղել, 89 թվականից եղել է դատավոր: Եվ դահլիճի այս հատվածում նստած մարդիկ, մինչև կոնկրետ մի գործ, հիշո՞ւմ եք երբևէ ինչ-որ մի պիտակ փորձեին կպցնել Մնացական Մարտիրոսյանին: Եթե չեք հիշում, ես էլ չեմ հիշում, ուրեմն հատուկ ձեզ համար մենք այստեղ ունենք ժամանակակից արվեստի սիմպոզիում, եզակի երկերեսանիության սիմպոզիում, կարող եք վայելել նման ցուցադրությունը»:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ