«Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ». վարչապետ Փաշինյան

Ընդհանրապես սխալ է, որ ասենք՝ ինչու այս մարդը, կամ այն մարդը բռնված չէ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին, թե ինչու մինչև այս պահը որևէ մեղադրանք չի առաջադրվել Սերժ Սարգսյանին։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ-ում կոռուպցիոն չարաշահումներով տասնյակ գործեր կան։ Այսօր կալանքի տակ է Մանվել Գրիգորյանը, Ռոբերտ Քոչարյանը, հետախուզման մեջ է բնապահպանության նախկին նախարարը, ԴԱՀԿ նախկին պետը։

Տասնյակ քրգործեր են հարուցված, որոնցով տասնյակ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են անցնում։ Ես եւ որեւէ մեկը երբեք խնդիր չի դրել, որ կոնկրետ այս անուն–ազգանունով մարդը պետք է դատվի՝ լինի Սերժ Սարգսյան, թե Ռոբերտ Քոչարյան։

Բայց մենք ասել ենք, որ բոլորը հավասար են օրենքի առջեւ։ Առավել եւս պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար պետք են շատ լուրջ հիմնավորումներ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ