Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր վերընտրվելու դեպքում կայցելի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Այս մասին Report ադրբեջանական լրատվական կայքի հետ զրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Ինչպես հայտնել ենք՝ նախագահի համար հիմնական պայքարը ծավալվում էր հանրապետության ներկայիս ղեկավարի՝ «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։