Մայիսի 23-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Սարա Ջեյքոբսի հետ (Կալիֆորնիա, դեմոկրատ)։
Այս մասին տեղեկացնում է դեսպանատունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, դրանում ԱՄՆ ներգրավմանը, Արցախում ներկայիս իրավիճակին առնչվող հարցեր։
Անդրադառնալով հումանիտար բնույթի հարցերին՝ դեսպանը կոնգրեսականին է հանձնել Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ գերիների և Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակի մասին զեկույցները։