Չի կարելի բացառել նոր համաճարակի վտանգը, որը շատ ավելի խնդրահարույց է, քան «COVID-19»-ը:
Այս մասին Ժնևում ԱՀԿ տարեկան վեհաժողովում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Նա կոչ է արել ողջ աշխարհին ապագայում պատրաստ լինել այս սպառնալիքին հավաքական պատասխան տալու։