ՔԺԿ անդամ Հայկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Քրիստոնեության սոցիալական ուսմունքի հիմքը Սուբսիդիարության (Կարեկցանքի) սկզբունքն է:
Սա Քրիստոնեական (Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու) հիմնարար սկզբունքներից մեկն է:
Մեր ժողովուրդը ցեղասպանությունից, կարծում եմ, վերջնականապես փրկվել է հենց այս սկզբունքով` միմյանց նկատմամբ քրիստոնեական կարեկցանքի զգացումով և դրա կիրառությամբ:
Հիմա հարց մեր Եկեղեցու սրբազան բարձունքում երկնած և թագավորած կոնդակակիր սևազգեստին. ո՞րտեղ է Ձեր կարեկցանքը արդար ընտրություններում ընտրված իշխանության նկատմամբ:
Ինչու՞ եք մեր Եկեղեցին հեռացրել այս սկզբունքից և այդպիսով Եկեղեցին օտարել իր ժողովրդից:
Ի՞նչու է, որ սևազգեստ կոնդակակիրը տասնամյակներով երբևէ ձայն չի հանել Հայաստանում և Արցախում ընտրությունների զեղծարարության, ժողովրդին արտագաղթի մատնելու, պետության և ազգային ունեցվածքի հոշոտման, անօրեն պետություն ստեղծելու և այդպիսով Հայաստանի Հանրապետությունը և Արցախը թուլացնելու փաստերի վերաբերյալ, որի հետևանք է հենց այսօրվա արնածոր իրավիճակը:
Ի՞նչու է, որ այսքան ատելություն կա մի իշխանության նկատմամբ, որը պարզապես չի կարողացել հաղթահարել Ձեր տարիների լռությամբ, մի գուցե օրհնությամբ, ՀՀ և ԱՀ հոշոտման և Ռուս-թուրքական ծանրությունը:
Ո՞րտեղ է Քրիոտոնեության հիմնարար սկզբունքներից ամենասոցիալականը` Կարեկցանքը:
Ցավալի է:
Մեր Եկեղեցին վերադառնալու է դեպի իր ժողովուրդը. մեր ժողովուրդը, գրկած իր հավատը, գնալու է դեպի Արարչագործություն, դեպի Աստվածային հավատ և այդ ճանապարհին դուք չեք լինելու: