«Այս տարի հունիսի 1-ը շաբաթ է, մյուս տարի՝ կիրակի է, մինչև մյուս տարի մի բան կմտածենք». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան որոշ օգտատերեր դիմել էին խնդրանքով՝ երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին, հնարավորություն ստեղծել ծնողների համար՝ բացակայել աշխատանքից ու երեխաների հետ նշել նրանց համար ամենակարևոր տոներից մեկը:

Դա ամենակարևոր խնդիրներից մեկն է, որի հետ կապված կառավարությունում մի քանի անգամ քննարկումներ ենք ունեցել՝ աշխատող ծնողների ու աշխատող մայրերի իրավունքների հետ կախված խնդրի մասին: Մանկապարտեզների խնդիրը. մի կողմից ասում ենք՝ կանայք պետք է ավելի շատ ներգրավված լինեն տնտեսության մեջ, հանրային կյանքում, քաղաքականության մեջ: Մի կողմից՝ չկան մանկապարտեզներ, ասում ենք՝ ժողովրդագրական իրավիճակը պետք է բարելավվի, ծնողի աշխատանքն էլ է ավարտվում վեցին, մանկապարտեզն էլ, ծնողը պիտի գնա երեխային վերցնելու, մինչև հասնի, կդառնա 7-ը, բա երեխային ո՞վ է նայելու»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ այս կարգի խնդիրներ կան, որ գլոբալ առումով ավելի մեծ խնդիր է: Ինչ վերաբերում է հունիսի 1-ին ծնողին աշխատանքից արձակելուն, Փաշինյանն ասաց, որ այս հարցի լուծումը հեշտ է, ապա ընդգծեց՝ չի կարծում, թե ՀՀ-ում այնպիսի խիստ պայմաններ են, որ ծնողներից գոնե մեկը ցանկանա երեխայի հետ տեղ գնալ, ու դա արգելեն: Նայելով օրացույցին՝ նա ասաց.

«Ժողովուրդ ջան, այս տարի հունիսի 1-ը շաբաթ օր է, մյուս տարի էլ կիրակի է: Այ, էն մյուս տարի երկուշաբթի է, եկե՛ք մի բան մտածենք»,- ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ