ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցից, հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել «գլխուղեղի փակ վնասվածք, գագաթոսկրի գծային կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ երեխա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ երեխան 5-ամյա աղջնակ է, ով հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի գյուղերից մեկից: Պարզվել է նաև, որ երեխան գտնվել է իրենց տանը և զգեստապահարանն ընկել է երեխայի վրա, որն ստացել է վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում նախապատրաստվել են նյութեր և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: