Առաջիկա ժամանակահատվածում հայկական կողմի հետ նոր հանդիպումներ են նախատեսվում: Այս մասին այսօր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սյոդերֆելտի ղեկավարած պատվիրակության հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ նրա՝ շփումները կայանալու են տարատեսակ միջազգային համաժողովների ընթացքում։ Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրմանը ՛՛Բաքվի ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա՛՛:
՛՛Դրանց թվում է պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը՛՛,-ընդգծել է Ալիևը: