«Տվյալ դեպքում քեռի չեմ և հրապարակային մեկնաբանություն չեմ անելու». Հրաչյա Հակոբյանը՝ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի մասին

Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի և դրան հաջորդած գործընթացների վերաբերյալ ինչ վերաբերմունք ունի Հրաչյա Հակոբյանը՝ Աշոտի քեռին:

ԱԺ-ում լրագրողների այս ձևակերպմանը Հակոբյանը պատասխանել է.

«Տվյալ դեպքում քեռի չեմ, պատգամավոր եմ և չեմ ուզում որևէ ձևով միջամտեմ նախաքննությանը:

Ես Աշոտի հետ հանդիպում եմ, զրուցում ենք, բայց քանի որ գործ ունենք իրավական գործընթացի հետ, չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ»:

Մայիսի 17-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, «Որդիների կանչ» ՀԿ անդամներն իր տան մերձակայքից փորձել են առևանգել: Այնուհետև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդեց, որ ստացել է հաղորդում վարչապետի որդուն առևանգելու փորձի վերաբերյալ, որից հետո հրապարակեցինք կադրեր, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվում այն մեքենայից, որով փորձել էին նրան առևանգել:

Ավելի ուշ արդեն ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ՝ մանրամասներ հայտնելով տեղի ունեցած միջադեպի մասին՝ ներկայացնելով Աշոտ Փաշինյանի ցուցմունքը:

Այս գործով Աշոտ Փաշինյանը ճանաչվել է տուժող, Գայանե Հակոբյանն իրեն հասեցագրված մեղադրանքը չի ընդունում:

Աշոտ Փաշինյանին առևանգելու համար կասկածվող Գայանե Հակոբյանը 1 ամսով դատարանի որոշմամբ կալանավորվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ