Գայանե Հակոբյանի փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը դադարեցրել են իրենց մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին:
Փաստաբանները հայտարարել են, որ համոզված են, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է։
Ելնելով այդ հանգամանքից նրանք խորհրդակցելով վստահորդի, և նրա ընտանիքի հետ, որոշել են դադարեցնել իրենց մասնակցությունը:
Հայտարարության մեջ նաև ասված է.
«Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մեր գործընկերներին մաղթում ենք հաջողություն։
Ազատությու՛ն տիկին Գայանեին»։