«Ներքին անկայունություն ստեղծելու ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես պետական դավաճանություն և ստանա համարժեք պատասխան». Գուրգեն Մելքոնյան

«Մեզ նման փոքր երկրները աշխարհակարգի փոփոխության մեջ կարող են մանրադրամ դառնալ, եթե սթափ ու հաշվարկված քաղաքականություն վարելու փոխարեն փորձենք հակամարտության այս կամ այն կողմի գործիք դառնալ»: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ երբ արցախահայերը գոյաբանական վտանգի առջև են կանգնած, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքից հարյուրավոր կիլոմետրեր օկուպացված են թշնամու կողմից և վտանգ է սպառնում անգամ մեր պետությանը, միակ բանը, որ պետք է անել, համախմբվելն է. «Անհրաժեշտ է մի կողմ դնել անձնական ու խմբակային շահերը և միավորվել: Այս պարզ ճշմարտությունը կարծես թե ընկալելի չէ օտար շահերը սպասարկող 5-րդ շարասյան համար: Սրանք իրենց օտարերկրյա տերերին հաճոյանալու և իշխանությունը զավթելու իրենց վաղեմի երազանքն իրականացնելու համար գնում են ցանկացած քայլի՝ չխորշելով անգամ իրենց կեղտոտ խաղերի համար օգտագործել պատերազմում զոհված մեր նահատակների արյունն ու նրանց ծնողների վիշտը: Այսօր Հայաստանում ներքին անկայունություն ստեղծելու ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես պետական դավաճանություն և արժանանա համարժեք պատասխանի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ