Հայկ Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Մինչև հասնենք խաղաղության, Հայաստանում ինչքան թաքնված ռուսադրբեջանական ագենտ կա, բոլորի դիմակը պատռվելու է, ՌԴ-ն այլևս վաբանկ է գնում, Հայաստանում ինչքան թաքնված գործակալներ և լրատվական կայքեր ունի, բոլորին ջրի երես է հանում։ Ժողովուրդ ջան, մենք հասնելու ենք խաղաղության, ու ալիև-պուտին հայակործան ծրագիրը կյանքի չի կոչվելու։
Իսկ ով էլ ասում է, որ ՀՀ-ն Արցախը տալիս է ադրբեջանին, դա ևս սխալ ձևակերպում է, ՀՀ-ն պարզապես դուրս է գալիս բանակցողի և միջնորդի կարգավիճակից, թողնելով Արցախի իշխանությանը ուղիղ բանակցել ադրբեջանի հետ, այդպես խաղաղության հասնելով Հայաստանը կարող է ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային խնդրել, որ Արցախի և ադրբեջանի միջնորդ բանակցող հանդիսանա, այդպես պահպանվի նաև Արցախը..
Մի տրվեք ռուս ադրբեջանական մանիպուլյացիաներին և լուռ հետևեք մարդկանց, օր օրի դիմակներ է պատռվում, պուտլեռի ձագերը ջրի երես են հելնում։ Աջակցեք ՀՀ-իշխանության վարած այն քաղաքականությունը, որով գնում ենք Խաղաղության և հիշեք, որ ՔՊ-ն 2021 թ-ի խորհրդարանական ընտրություններին ստացավ ձայների մեծամասնությունը հենց խաղաղության գնալու կարգախոսով, իսկ դա բոլորը գիտեին, որ չես կարող գնալ խաղաղության, եթե Արցախը ընդունես որպես հայկական, քանզի աշխարհը ու հենց պուտլեռը բազմիցս ասել է, որ Արցախը դա ադրբեջանի տարածքի մաս է, բայց այսպես խաղաղության գնալով և Արցախում Արցախահայերի ապրելով, վստահեցնում եմ, Արցախը երբեք չի լինի ադրբեջանի կազմում, մնում է ռուսաստանը և իր ագենտուրան Արցախահայությանը էթնիկ զտման չենթարկի և Արցախը միանշանակ կմնա Արցախի Հանրապետություն։