Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի(Դոգ) քույրը՝ Լուսինե Ղուկասյանը և նրան տարբեր մարդկանց մասին անձնական ու ծառայողական տվյալներ փոխանցած ոստիկանության մայոր Հակոբ Անանյանը

 

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատեց Civic.am-ի տեղեկությունը, որ կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբալվել, ապա կալանավորվել է Լուսինե Ղուկասյանը, որը Վարդան Ղուկասյանի (Դոգ) քույրն է․ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածի 4-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը)։

Իսկ հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Հակոբ Անանյանին, ով նույնպես ձերբակալվել և կալանավորվել է՝ մեղադրանք է առաջադրվել օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Նշենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ Հակոբ Անանյանը Դոգի քրոջը՝ Լուսինե Յուրիկի Ղուկասյանին փոխանցել է իր ծառայողական իրավասությունների ներքո գտնվող անձնական տվյալների պետական էլեկտրոնային շտեմարաններ ու այդտեղից տարբեր մարդկանց նեղ անձնական տվյալներ, անձնագրային տվյալներ, մեքենաների տվյալներ ու այլ խիստ անձնական բնույթի բազմաթիվ տեղեկություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ