Քաղաքագետ Մովսես Հարությունյանը գրում է.
Խնդրում եմ՝ սխալ տերմինաբանություն մի օգտագործեք․ «անկլավների հանձնում» չկա ու չի կարող լինել։
Խոսակցությունները գնում են անկլավների փոխանակման վերաբերյալ։ Հանձնումը միակողմանի գործընթաց է, իսկ փոխանակումը ենթադրում է երկկողմ պրոցես։
Հ․Գ․ Ինչ վերաբերում է իմ անձնական տեսակետին, ապա, իմ կարծիքով, ՀՀ-ն պետք է ամեն ինչ անի, որպեսզի անկլավների փոխանակում տեղի չունենա, ու անկլավային տարածքները մնան ներկայիս կոնֆիգուրացիայով։