Բազմաբնակարան շենքերի թույլտվությունների ուշացումը հանգեցնում է գների բարձրացմանը. Սուքիասյան

 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանին՝ կապված բազմաբնակարան շենքերի գների թանկացման հետ։

Նա մասնավորապես շեշտեց, որ կա ավելի կարևոր խնդիր, որը բազմաբնակարան շենքերի թույլտվությունների ուշացումն է, որն էլ բերում է գների բարձրացման։ «Սա ավելի կարևոր խնդիր է այս պահին, որպեսզի ավելի մեծ սոցիալական խավ կարողանա ձեռք բերել բնակարան։ Ես խնդրում եմ, որ սա ընդհանուր համալիր դիտարկել։ Ի՞նչ պատճառով են ՀՀ-ում գները բարձրանում։ Բարձրանում է այն պատճառով, որ թույլտվությունների ամբողջ շղթան դանդաղում է։ Եթե ևս 100 շենքի թույլտվություն լիներ, այս խնդիրը չէր լինի»։

Նա նաև անդրադարձավ վթարային բազմաբնակարան շենքերին՝ նշելով, որ երբ գնորդները նվազեն, ընտանիքի նոր անդամները կգնան նոր շենքեր, և այնտեղ զբաղվածությունը կնվազի։

«Սա նույնպես շատ կարևոր խնդիր է մեզ համար, մենք՝ որպես խմբակցություն, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թույլտվությունները շատ լինեն, որպեսզի սրա առկայության դեպքում գնային քաղաքականություն փոխվի»,- շեշտեց Սուքիասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ