«Եթե պետությունը պատվերներ է տալիս, էդ ո՞նց է դատարանը բաց թողնում». Արմեն Խաչատրյանը՝ Գեղամ Մանուկյանին

«Քրեական գործերի տակ չճռռացող քննիչ որևէ մեկը տեսե՞լ է, թե՞ ոչ»,- այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը և հավելեց, որ Գեղամ Մանուկյանը հեռու է քննչական մարմինների գործունեությունից:

Արմեն Խաչատրյանը, մեջբերելով Գեղամ Մանուկյանի խոսքը, ասաց. «Եթե պետությունը խառնված է և դատաքննչական մարմիններին ուղղորդում ու պատվերներ է տալիս, էդ ո՞նց է, որ դատարանը բաց է թողնում: Սա արդյոք չի՞ նշանակում, որ դատարանը գործում է ազատ և անկախ: Եթե պետությունը ուղղորդելու ցանկություն ունենար, հաստատ դատարանները բաց չէին թողնելու. բոլորս էլ գիտենք՝ ոնց է լինում, ինչ է լինում»:

Նա նշեց, որ ինքն ամբողջությամբ պաշտպանում է քննիչների աշխատավարձները բարձրացնելու օրենքի այս նախագիծը:

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ