«Լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալը ձեր իրավունքն է»,- այսօր՝ մայիսի 23-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, որն առաջարկեց քննարկումներ անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ասուլիսում արտահայտած որոշ, ինչպես ինքն ասաց, «հակապետական, հակազգային շահեր» հետապնդող հայտարարությունների:
ԱԺ նախագահն առաջարկեց նախաձեռնությունը ներկայացնել, որը հետագայում կքննարկվի: Ալեն Սիմոնյանը հավելեց. «Եթե ձեզ հետաքրքրում է անձնապես իմ կարծիքը, ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի երեկ հնչեցրած կարծիքները»: