Ոչ ոք այդպես էլ չասեց, որ տիկին Գայանեն սխալ է գործել ու նոր միայն խնդրեին Աշոտին, որ մեծահոգի գտնվի․ Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Աշոտ Փաշինյանի առևանգման փորձին ու դրան հաջորդող պրոցեսներին։

Ոչ ոք, զոհվածի ծնող, թե պատգամավոր, քաղաքական գործիչ, թե արվեստի գործիչ, դաշնակ, թե հանրապետական այդպես էլ չասացին, որ տիկին Գայանեն սխալ է գործել ու նոր միայն խնդրեին Աշոտին, որ մեծահոգի գտնվի։

Եթե նրանք դատապարտեին զոհվածի մոր արարքը,չեմ կարծում,որ դեպքը այսպիսի հանգուցալուծում կունենար։ Ընդհակառակը։ Դատապարտելու փոխարեն Քոչարյանի պատգամավորը հոխորտաց, դաշնակ ու հանրապետական պատգամավորները քաջալերեցին Գայանեին, Թոխատյան Հրանտը խրատներ տվեց, իսկ ծնողները թույն թափեցին Աշոտի ու նրա ընտանիքի վրա ու այսպես շարունակ։

Մարդասիրություն քարոզելու փոխարեն,պետք է մարդասեր լինել; Գայանեի կալանավորմանը նպաստեց ռևանշիստական ոհմակը իր վարձկաններով։

Կարծում եմ, որ տիկինը վաղ, թե ուշ կհասկանա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ