Քարտեզի վրա մատի ծայրով փակվող փոքրիկ Հայաստանը չեք կարողանում պահեք `Իգդիրից եք խոսում․ Հարություն Մկրտչյան

Հարություն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․

Քարտեզի վրա մատի ծայրով փակվող փոքրիկ Հայաստանը չեք կարողանում պահեք `Իգդիրից եք խոսում…
Ախր Իգդիրը հետ բերելը գոնե մոտիվացիա լիներ` Հայաստանը հզորացնելու ճանապարհին,մի տեղ կհասկանայի…

Իգդիրը ընդամենը պաթոս ու ականջահաճո կենացա եղել ու կա … Շատերին ասես քարտեզի վրա ցույց տվեք Իգդիրի տեղը` կխեղճանան…

Հողի վրա դուք էդ 29,800 քառակուսի կիլոմետրն էլ չեք սիրել ու չեք փայփայել ախր…
Եսիմ է… 90 միլիոնանոց Թուրքիայից ու 10 միլիոնանոց Ադրբեջանից 3 միլիոնով ամեն ինչ ուզում ենք … ստանալու ձեւն էլ ոչ մեկ չգիտի,վերջում մեր երազային հայրենիքի մասին պատկերացումները առանց պատասխանատվության զգացման գցում ենք 18-20 տարեկան մատղաշ տղերքի պարանոցին…

Ռուսն էլ մեզ օգնական … արդեն գիտի,որ ազգովի իռացիոնալ ենք ու հարյուրամյակներով մեզ խուրդումա…
Ազգ-իլյուզիոնիստ ….
10 կոպեկի խելք,կամք ու ողջախոհություն չկա…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ