Կորոնավիրուսի նոր շտամի առաջացման սպառնալիքը, որը կառաջացնի COVID-19-ից հիվանդացության և մահացության կտրուկ աճ, դեռ պահպանվում է:
Այս մասին Ժնևում Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեայի ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:
ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ կորոնավիրուսի հետ կապված գլոբալ առողջապահական արտակարգ դրության ավարտը հայտարարվել է ընդամենը երկու շաբաթ առաջ՝ մայիսի 5-ին։
«COVID-19-ի ավարտը որպես համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ չի նշանակում գլոբալ սպառնալիքի ավարտ, որը COVID-19-ը ներկայացնում է հանրային առողջությանը», — ասել է Հեբրեյեսուսը:
Նրա խոսքով՝ COVID-19-ի մեկ այլ տարբերակի սպառնալիքը մնում է, և դա կարող է առաջացնել հիվանդացության և մահացության աճ։ Բացի այդ, կա «ավելի մահացու պոտենցիալով նոր հարուցչի առաջացման վտանգ»։
ԱՀԿ ղեկավարը կոչ է արել աշխարհի երկրներին ակտիվացնել աշխատանքը նոր առողջապահական արտակարգ իրավիճակների նախապատրաստման ոլորտում՝ նշելով, որ նոր համաճարակի դեպքում անհրաժեշտ է արձագանքել «վճռական, հավաքականորեն և արդար կերպով»։