Մայիսի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և Պատրիկ Պրայորին:
Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից՝ նշելով, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը, և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը: