ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը թվիթերյան գրառման միջոցով անդրադարձել է կայացած ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական Երկխոսության արդարադատության և ժողովրդավարության հարցերով խմբերի նիստին՝ ընդգծելով ՝ ԱՄՆ կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարությանն ու օրենքի գերակայության հաստատմանը:

«Տեղի են ունեցել ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական Երկխոսության Արդարադատության և Օրենքի գերակայության ու Ժողովրդավարության խմբերի արդյունավետ նիստեր:

Մենք հանձնառու ենք շարունակել գործընկերությունը Հայաստանի հետ՝ աջակցելու համար ժողովրդավարական գործընթացները և ինստիտուտների զարգացումը և ամրապնդելու համար օրենքի գերակայությունը՝ միաժամանակ պայքարելով կոռուպցիայի դեմ»,- ասված է դեսպան Քվինի գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ