Այսօր «Արսենալ» ֆուտբոլային ակումբի՝ մասնավորապես Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկով տղամարդը մտել է Բաքվի ֆուտբոլային դաշտերից մեկը և առաջացրել տեղացիների զայրույթը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Պարզվել է, որ տղամարդը Բաքվի մի քանի համալսարանների փիլիսոփայության պրոֆեսոր Ագալար Քարիբովը։ Նա դասավանդում է երկրի այնպիսի բուհերում, ինչպիսիք են «Արևմտյան Կասպյան համալսարանը», «Ադրբեջանի համալսարանը», «Զբոսաշրջության և կառավարման համալսարանը» և այլն։
Հարցին, թե ինչու է հայ ֆուտբոլիստի ազգանունով մարզաշապիկ հագել, պատասխանել է, որ ինքը հայերին թշնամի չի համարում։ Ավելին, տանն ունի նաև մեկ այլ հայ ֆուտբոլիստի՝ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մարզաշապիկը։
Ադրբեջանցիները կոչով դիմել են Պետական անվտանգության ծառայությանը, Ներքին գործերի նախարարությանը, որպեսզի նրանք ստուգեն՝ արդյոք դասախոսը Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ ներգրավվա՞ծ է, թե ոչ։