Բաքվի բուլվարում մայրը երեխայի հետ նետվել է ծովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հաղորդվում է, որ խեղդվող կինը և երեխան փրկվել են, երկուսն էլ ողջ են։
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզել է կնոջ ինքնությունը, որը փորձել է ինքնասպան լինել և խեղդել երեխային։ Նա 37-ամյա Ն. Ջավադովան է։ Թե ինչն է եղել կնոջ նման քայլի պատճառը, չի հաղորդվում։