Արցախի ԱԻ պետական ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման մասով մայիսի 22-ին 2 ահազանգ է գրանցվել։
Այսօր ժամը 11։30-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակիչը ահազանգել է «911» ծառայություն և հայտնել, որ Ա. Մանուկյան 4բ բնակելի շենքի նկուղում չպայթած զինամթերք է տեսել և անհրաժեշտ է սակրավորների օգնությունը։ Դեպքի վայր մեկնած ԱԻ պետական ծառայության սակրավորական խումբը հայտնաբերել է 2 միավոր ձեռքի նռնակ։
Ժամը 16։50-ին մայրաքաղաքի մեկ այլ բնակչից ահազանգ է ստացվել, որ Ա. Մանուկյան 4 բնակելի շենքի նկուղում առկա է չպայթած զենք-զինամթերք։ Սակրավորները մեկ միավոր «Ֆ-1» տիպի նռնակ են հայտնաբերել։
Կյանքի համար վտանգ հանդիսացող ռազմամթերքը տեղափոխվել է անվտանգ տարածք՝ հետագայում այն ոչնչացնելու նպատակով։
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է․
անծանոթ առարկաներ նկատելու դեպքում, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգավոր չէ` ձեռք չտալ, չտեղաշարժել և խուճապի չմատնվել։
Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ զանգահարել ծառայության թեժ գիծ` 911 կարճ հեռախոսահամարին։