«Էն բեսպրեդելը էս բեսպրեդելով չենք կարող փոխարինել». Վարչապետ Փաշինյան

«Ես չեմ կարող լինել ՀՀ այնպիսի ղեկավար, որի կամքը հեշտ է ծռել: Ամենավնասակար ղեկավարը թույլ ղեկավարն է, ինչը չի նշանակում, որ ես նկատի ունեմ՝ ով, ոնց, ինչ որոշեց, որոշեց»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետը՝ արձագանքելով դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատելու որոշումը չեղարկելու խնդրանքին:

«Ես այդ պահին ճիշտ որոշում եմ կայացրել: Եթե որևէ տեղ մտնեմ, այդպիսի դրոշ տեսնեմ, իմ ռեակցիան նույնն է լինելու»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ինքը սխալները խոստովանելուց չի խուսափում երբեք:

«Ես երևի ՀՀ-ի՝ հրապարակայնորեն ամենից շատ ներողություն խնդրած վարչապետն եմ: Չգիտեմ՝ Հայաստանի նախկին ղեկավարներից որևէ մեկը այդ բառն ընդհանրապես օգտագործե՞լ է, բայց հաստատ իմ չափ չէ: Սա «կող»-ի խնդիր չէ: Ես երբ սխալվեմ, ինքս ինձ պիտի համոզեմ, այդ դեպքում սխալս կուղղեմ»,- ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ