Իմ առաքելությունը վրաց ժողովրդին օգնելն է, որ ազատվի ՌԴ-ից. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հայտարարություն է տարածել, որտեղ խոսում է իր առաքելության մասին:

Սաակաշվիլիի խոսքով, իր առաքելությունը համարում է, նախ, Վրաստանը Ռուսաստանից ազատագրելը, իսկ հետո` Ուկրաինայի վերածննդին նպաստելը։ Ըստ երրորդ նախագահի՝ յուրաքանչյուր ոք, որ Ուկրաինայի կողքին է, գտնվում է Եվրոպայի, ազատության, տարածքային ամբողջականության և պատմության ճիշտ կողմում։

«Բոլոր նրանք, ովքեր լիովին ենթարկվեցին Ռուսաստանին և վիրավորեցին Ուկրաինային, շատ շուտով կբախվեն շատ մեծ պարտության։ Ոչ միայն ռուսական բանակի, այլև Պուտինի օրերն են հաշված: Մենք բոլորս պետք է շարունակենք պայքարել և պատրաստվել X (իքս) պահին։
Ես իմ առաքելությունը համարում եմ` նույնիսկ անձնական զոհաբերության գնով, օգնելը վրաց ժողովրդին, որ վերջնականապես ազատվի Ռուսաստանից և նրա մնացորդներից, և դրանից հետո, եթե կարողանամ՝ վերադառնալ իմ տուն՝ Ուկրաինա և օգնել Զելենսկու թիմին վերակենդանացնել երկիրը»,- ասել է Սաակաշվիլին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ