Գյումրիում նռնակը ձեռքին 27-ամյա երիտասարդը մտել է ոստիկանության «Մուշի» բաժին և սպառնացել այն պայթեցնել

Այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, մի անձ անձնական խնդրի լուծման պատճառաբանությամբ մոտեցել է ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ մասի մուտքին, նշել է անձնական խնդիրներ, ինչի ընթացքում գրպանից հանել է «Ֆ-1» տիպի նռնակը և սպառնացել պայթեցնել, եթե խնդիրը լուծում չստանա:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ոստիկանությունից տեղեկացրեցին, որ ոստիկանության Մուշի բաժնի ղեկավարության բանակցությունների արդյունքում գյումրեցի 27-ամյա տղամարդը հանձնել է նռնակը ոստիկաններին: Նա ձերբակալվել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ