Աշոցքի լոռի պանրի արտադրությունը կվերականգնվի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեության կասեցումը (Շիրակի մարզ, գ. Առափի):

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են և արտադրատեսակը համապատասխանում է իրավական նորմերով սահմանված պահանջներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ