Ձերբակալվել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի փաստաբանը

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը ձերբակալվել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձերբակալվել էր «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանը, 46 դրվագով քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ։

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի բացահայտման վերաբերյալ։

Մասնավորապես՝ նշվում էր՝ տվյալներ են ձեռք բերվել, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ