Հայաստանի տարածքային ամբողջականության 29,8 հազար քառակուսի կիլոմետրի մեջ Տիգրանաշենը և Տավուշի վեց գյուղերը ներառված չեն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
«29,8 հազար քառակուսի կիլոմետրը այն թիվն է, որն արձանագրված է Սովետական Միության հանրագիտարանի մեջ»,- ասաց նա և նշեց, որ դա հանրամատչելի է և պաշտոնական է, և բոլորը կարող են ծանոթանալ դրան: Վարչապետը շեշտեց, որ դա չի նշանակում, թե այդ թվի միակ հիմնավորումը հանրագիտարանն է:
«Այդ 29,8 հազար քառակուսի կիլոմետրի մեջ ձեր նշած տարածքները չկան»,- ասաց նա: