«Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի 2 հոդված համաձայնեցրել ենք Ադրբեջանի հետ». Արարատ Միրզոյան

Վաշինգտոնում առաջընթաց եղավ՝ խաղաղության պայմանագրի 2 հոդված համաձայնեցրել ենք Ադրբեջանի հետ։ Մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ անկեղծ խոսակցություն ծավալել:

Այս մասին այսօր Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին հետ համատեղ հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։

«Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը՝ հաստատել երկարատև, կայուն և արժանապատիվ խաղաղություն Հարաային Կովկասում։ Բանակցություններում Հայաստանը ներգրավված է շատ կառուցողական, բայց մենք միայնակ չենք կարող, այս քայլերը պետք է լինեն փոխադարձ»,- նշել է Արարատ Միրզոյանը։

«Կարող եմ ասել, որ այդ խոսակցությունների ընթացքում կողմերը շատ լավ են հասկանում մեկը մյուսի մտադրությունները և պատկերացումները։ Բացի նշածս երկու հոդվածից, կարծում եմ, մյուս հոդվածների մասով ևս հավանականություն կա համաձայնության։ Կան հոդվածներ և թեմաներ, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրարից։ Սրանք այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին»,- ընդգծել է ԱԳ նախարարը:

Ըստ Միրզոյանի, Հայաստանի համար սկզբունքային է սահմանազատման գործընթացում որոշակիություն ունենալը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մեկնարկել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի այցը Հայաստան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ