Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի թեմայով. Պեսկով

Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) թեմայով, ՌԴ-ն այս կազմակերպությունը համարում է արդյունավետ և զարգացման ներուժ ունեցող։

Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը կորոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե այն համարի «անգործունակ» կառույց:

«Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա, իհարկե, մենք կշարունակենք մեր երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, կխոսենք նրանց հետ ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով»,-ասել է Կրեմի խոսնակը։

Պեսկովն ընդհանուր առմամբ ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը «լիազորություն ունի» մասնակից երկրների մեջ։ «Սա մի կազմակերպություն է, որը նախկինում ցուցադրել է իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում, և կազմակերպություն, որը, մեր տեսանկյունից, ունի հետագա զարգացման ներուժ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ