Ալիևը Հայաստանի հետ բանակցություններում դրական արդյունքի հույս է հայտնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները դրական արդյունք կունենան։

«Մենք հուսով ենք, որ բանակցություններն ի վերջո կհանգեցնեն տևական խաղաղության Հարավային Կովկասում՝ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի տարածքները շուրջ 30 տարի գտնվում էին հայկական օկուպացիայի տակ»,- հայտարարել է Ալիևը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ Վիլնյուսում բանակցությունների ավարտին:

Ալիևը նշել է, որ Նաուսեդայի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

Ալիևն ասել է, որ Բաքուն ամեն ինչ անում է հարաբերությունները կարգավորելու համար, «կառուցողական ջանքեր է գործադրում» և հավելել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագիրն անխուսափելի է և «պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ