«Եթե Հայաստանի տարածքում բուֆերային գոտի է ստեղծվելու, ինչպես դուք եք ասում, ապա բուֆերային գոտի ստեղծվելու է նաև Ադրբեջանի տարածքում»,- այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով զորքերի հայելային հետքաշմանն առնչվող լրագրողի հարցին:
Ինչպես նշեց վարչապետը, գաղափար կա խաղաղության պայմանագրի հաստատումից հետո սահմանի երկայնքով դեմիլիտարիզացիայի գոտի սահմանել, ինչը ինքը համարում է քննարկելի առաջարկ:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հնարավոր հանրաքվեին, վարչապետը նշեց. «Այն իշխանությունը, որը գնում է այդպիսի որոշման, առաջին հերթին իր վրա վերցնում է քաղաքական պատասխանատվություն: Կան ժողովրդավարական շատ գործիքներ, բայց ես չեմ ուզենա, որ մենք որևէ ձևով ստեղծենք տպավորություն, թե մենք փորձ ենք անում մեր քաղաքական պատասխանատվությունից խուսափել և մեր քաղաքական պատասխանատվությունը դնել այլ սուբյեկտների վրա: Իսկ ընդհանուր առմամբ որևէ քննարկում չեմ բացառում, բայց որոշումներ կայացնելու մասին այժմ չեմ կարող ասել: Ես պատկերացնում եմ, որ եթե, հույս ունեմ, պրոցեսը կգնա այն ուղղությամբ, որ մենք ստորագրելու բան կունենանք, որևէ գործողություն չձեռնարկել, որը կարող է նշանակել քաղաքական պատասխանատվությունից խուսափում»: