«Ասում եք՝ անջատում հանուն փրկության, անջատում ումի՞ց, ինքնորոշում որտեղի՞ց». Նիկոլ Փաշինյան

«Ասում եք՝ անջատում հանուն փրկության, անջատում ումի՞ց։ Ինքնորոշմանն էլ եմ անդրադարձել՝ ինքնորոշում որտեղի՞ց»,- այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով Արցախի հարցից։

Վարչապետն ընդգծեց, որ այսօրվա աշխարհքաղաքական վիճակում տարածքային ամբողջականության սկզբունքը դարձել է միջազգային հարաբերությունների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 10-րդ ըստ կարևորության սկզբունքը և հետո նոր մյուս սկզբունքներն են շարվում։

«2018թ․ դրությամբ հնարավոր չէր լիարժեք կանխատեսելի ընթացք ունենալ, եթե Հայաստանը չէր հրաժարվում ԼՂ-ն Ադրբեջանի կազմից
դուրս տեսնելու տեսլականից»,-հավելեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ