Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչու է Աշոտ Փաշինյանը հայտնվել դատարանի բակում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը

«4 տարի է՝ նկարագրում են, թե ինչպես է ՀՀ վարչապետի որդին կամ ընտանիքի անդամները 2018 թվականի օգոստոս-սեպտեմբերից թիկնազորով շրջապատված, վախեցած և թաքուն շրջում Երևանի փողոցներում: Հիմա պարզվում է՝ ՀՀ վարչապետի որդին մեն-մենակ շրջում է ՀՀ փողոցներում»:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իր որդու ենթադրյալ առևանգման դեպքի մասին:

«Շատերը համարում են սադրանք, թե ինչո՞ւ է այդ պահին Աշոտ Փաշինյանը հայտնվել այդտեղ, որովհետև մենք կողքի շենքում տուն ունենք: Առավոտյան իր տնից դուրս է եկել, որ գնա ինչ-որ տեղ»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ