«Եթե ադրբեջանական բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլիներ հերոս, իսկ եթե չի սպանել և միլիմետրերով անեցել է նրա կողքով, նա դառնում է հակահերոս»:
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իր որդու ենթադրյալ առևանգման դեպքի մասին:
«Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա, որ միլիմետրերով անցել է նրա կողքով, Աննա Հակոբյանը էլ հերոսածին մայր չէ՞, ինչո՞վ հերոսածին մայր չէ: Այն դեպքում, որ այդ ժամանակ Աննա Հակոբյանը գտնվում էր առաջնագծում՝ զենքը ձեռքին»,- հավելեց Կառավարության ղեկավարը: