ՀՀ վարչապետն անդրադարձավ իր որդուն ենթադրյալ առևանգելու դեպքին

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսը:

Կառավարության ղեկավարն անդրդարձավ իր որդուն ենթադրյալ առևանգման դեպքին՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք հորդորե՞լ եք ձեր որդուն հրաժարվել բողոքից, ինչպես այս պահին պահանջում են Կառավարության դիմաց հավաքված ցուցարարները:

«Ոչ, չեմ հորդորել իմ որդուն, որովհետև երբ որ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից»,- ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում չի եղել միջադեպի ժամանակ, վերադարձել, իմացել է, որ իրավական ընթացակարգեր են տրվել. «Երբ ես նրա հետ զրուցում էի, ասաց՝ «ամբողջ նպատակը այն չէ՞, որ Հայաստանում իրավական ձևերով լուծվեն հարցերը, բա հիմա ո՞նց արձագանքեմ այդ փաստին: Ենթադրենք՝ ես էլ իմ ընկերներին կամ իմ ջոկատի անդամներին վերցնեմ, պատասխան գործողություն անեմ, սպառնալիքին սպառնալիքով պատասխանեմ, առևանգմանը առևանգմամբ պատասխանեմ»»:

Ըստ վարչապետի՝ ՀՀ-ում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծվեն: «Ինքն ինձ ասաց՝ «իր ընկալմամբ՝ սա է եղել քո քաղաքական գործունեության և պայքարի ամբողջ նպատակը և իմաստը», որից հետո չունեմ որևէ փաստարկ այդ խնդրանքով կամ կոչով իրեն դիմել»»,- ասաց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ